ՀՀ-ում շահագործվող 6833 վերելակից 3693-ը փորձաքննություն չի անցել

ՀՀ-ում շահագործվող 6833 վերելակից 3693-ը փորձաքննություն չի անցել

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում հունիսի 7-ի դրությամբգրանցված է 18.334 օբյեկտ, որից վերելակները 7.171-ն են:

7.171 վերելակից հունիսի 8-ի դրությամբ շահագործվում են 6833-ը, որից փորձաքննություն են անցել և եզրակացություն ստացել 1637-ը, ևս 1500-ը փորձաքննության ընթացքի մեջ է, մյուսների փորձաքննությունը (3696) նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակում:

Ռեեստրում առկա վերելակներից բացասական եզրակացություն են ստացել 139-ը, որից 15-ը 2017-ին: 2012-2017թթ. 41 հին վերելակ փոխարինվել է նորով:

2012-ից 2017-ի հունիսը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում վերելակների հետ կապված թվով 5 արտադրական դժբախտ դեպք, որի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել, 3-ը մահացել են:

ՀՀ ԱԻՆ աշխւստակազմի ՊՀ և ՏԱ տեսչությունում առկա տեղեկատվության համաձայն, վերելակների վերաբերյալ տրված փորձաքննության բացասականեզրկացությունների հիման վրա, տեսչության կողմից արձակվում ենհամապատասխան կարգադրագրեր՝ վերելակների շահագործումն արգելելու վերաբերյալ՝ մինչև տեխնիկական անվտանգության ոլորտի պահանջներին լիովին համապատասխանեցումը:

Դեպքեր, երբ կարգադրագրերով վերելակի շահագործումն արգելված լինելով հանդերձ շարունակվել են վերջիններիս շահագործումը, չեն գրանցվել:

Վերելակների տեխնիկական վիճակի վերահսկումն իրականացվում է ամենամյա տեխնիկական անվտանգության Փորձաքննությունների եզրակացությունների ստուգմամբ:

2015-ի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ պետական ռեգիստրում գրանցվել է 17.450 արտադրական վտանգավոր օբյեկտ, որից վերելակները 6.890-ն են, ամբարիչ սարքավորումներ՝ 4.531, կաթսայատներ՝ 1.635, ավթաբենզալցակայաններ՝ 681 և այլն:

Երևանում գործող վերելակների սխալ շահագործման հետևանքով 2006 թվականից առ այսօր տեղի է ունեցել 11 դժբախտ դեպք, որոնց հետևանքով ութ մարդ զոհվել է, ութը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---