Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերընտրվել է:

Lեյբորիստները ստացել են 257 տեղ, մինչդեռ պահպանողականները մինչև 321 մանդատ ստանալու հեռանկար ունեն, սակայն դա բավարար չէ բացարձակ մեծամասնություն (326 տեղ) կազմելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պահպանողականները ստացել են 304 մանդատ, սակայն, հավանաբար, կկորցնեն բացարձակ մեծամասնությունը: Իրադարձությունների նման զարգացման ֆոնին սկսել ենշրջանառվել Մեյի հրաժարականի վերաբերյալխոսակցությունները:

Վերընտրմանը հաջորդած կարճ ելույթում նա վստահեցրել է իր աջակիցներին, որ պահպանողականների կառավարումը երկրին կբերի կայունություն, ինչպես նաև շահեկան պայմաններ կապահովի երկրի համար Brexit-ի իրականացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---