Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիսը![]() 9 հունիսի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: «Գյուղի վրա սկսեցին կրակել մոտավորապես երեկոյան ժամը 9-ից: Մոտ 2 ժամ գնդակոծեցին, հիմնականում ՊԿ և ԴՇԿ տիպի գնդացիրներից: Կրակում էին նաև գյուղի ուղղությամբ»,- նշեց համայնքապետը: Նարեկ Սահակյանի խոսքով, մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չկան, իսկ վնասի չափերը մեծ չեն՝ մի քանի տանիք է վնասվել: Ապրիլի 28-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը գնդակոծության էր ենթարկվել: Գյուղը երկու ժամ` 21:00-ից մինչև 23:00-ը, ինտենսիվ գնդակոծվել է. կան միայն նյութական վնասներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |