Մել Գիբսոնը չի՞ պատրաստվում նկարահանվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում

PanARMENIAN.Net - Որքանով հայտնի է, թուրքական մամուլի կողմից տարածված տեղեկատվությունը Մել Գիբսոնի հնարավոր մասնակցության վերաբերյալ Հայոց ցեղասպանության մասին կինոնկարում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Արեւմտյան բյուրոյի (ANC-WR) գործադիր տնօրեն Էնդրյու Կզիրյանը: Նրա խոսքերով, «գուցե, ամերիկյան կողմը, հերքելով բոլոր նման ասեկոսեները, պարզապես փորձում է շեղել ավելորդ ուշադրությունը այդ հարցից»:



Հիշեցնենք, որ «Ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարի հիմնադրամը» (ASIMED) սկսել է նամակներ ուղարկել էլեկտրոնային փոստով, փորձելով ետ կանգնեցնել Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության մասին կինոնկարում դեր ստանձնելուց: ASIMED-ի նախագահ, թուրք պատմաբան Սավաշ Էջիլմեզի խոսքերով, հայկական սփյուռքը Հոլիվուդին $100 միլիոն է առաջարկել Հայոց ցեղասպանության մասին կինոնկարի ստեղծման համար: «Մի շարք հոլիվուդյան ընկերություններ պատրաստվում են ֆիլմ նկարահանել, որում արտացոլված է հայկական տեսանկյունը: Մել Գիբսոնին արդեն նման դեր առաջարկվել է: Ֆիլմը կարող է նկարհանվել Icon Productions ընկերության կողմից, որի հետ համագործակցում է Մել Գիբսոնը»,- նշել է Աջիլմեզը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---