Պուտինն ու Գյուլը հեռախոսազրույցի ընթացքում գահունակություն են հայտնել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման դինամիկայի առումով

PanARMENIAN.Net - Թուրքական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին կայացել է հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի եւ Աբդուլահ Գյուլի միջեւ: Խոսակցության ընթացքում պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական համագործակցության ներկա վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ: Գոհունակություն է հայտնվել երկկողմանի հարաբերությունների բարձր մակարդակի առումով, որոնք արդեն այսօր կարելի է որակել որպես առաջադեմ, բազմակողմանի գործընկերություն: Երկու պետությունների ղեկավարությունում ելնում են նրանից, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցության հետագա զարգացումը հանդիսանում է կարեւոր ներդրում անվտանգության եւ կայունության ապահովման գործում եվրասիական տարածաշրջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---