Ավելի վաղ Հայաստանի սահմանը անցած Ադրբեջանի քաղաքացին հանձնվել է ադրբեջանական կողմին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում իրականացվեց Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բիննատով Մասիմ Էլխան օղլու հանձնումը Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին, հաղորդում է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը:



Ավելի վաղ, ադրբեջանական մամուլը տեղեկատվություն էր տարածել, որ «Ադրբեջանի Ղազախի շրջանի Շիխլի-2 գյուղի բնակիչ, 1974 թվականին ծնված Մասիմ Էլհան օղլի Բիննաթովը, նոյեմբերի 5-ին պատանդ է վերցվել հայ զինծառայողների կողմից չպարզված հանգամանքներում»:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հայկական զինված ուժերը ոչ ոքի չեն գերեվարել եւ պատանդ չեն վերցրել: «Մեր գերատեսչությունը չի զբաղվում սահմանն անցած քաղաքացիական անձանցով: Սակայն, կրկնում եմ, հայկական ԶՈՒ-ը ոչ ոքի չեն գերեվարել»,-ընդգծել է Շահսուվարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---