Թրամփը հորդորել է Կատարին դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը

Թրամփը հորդորել է Կատարին դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում կոչ է արել Կատարին դադարեցնել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը:

«Կատարը, ցավոք, պատմականորեն ֆինանսավորել է ահաբեկչությունը շատ բարձր մակարդակով: Նրանք պետք է դադարեցնեն ֆինանսավորումը»,-ասել է նա:

Նա նաև հորդորել է Կատարին և տարածաշրջանի մյուս երկրներին պայքարել ահաբեկչության դեմ, գրում է Kommersant-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմն առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին միջնորդ դառնալ Կատարի շուրջ ստեղծված իրավիճակում: Նա պետք է միջնորդ դառնա Կատարի և մյուս արաբական երկրների միջև, որոնք խզել են դիվանագիտական կապերն այդ երկրի հետ:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները:

Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---