ՄԱԿ. Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները կվերսկսվեն հունիսի 28-ին

ՄԱԿ. Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները կվերսկսվեն հունիսի 28-ին

PanARMENIAN.Net - Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները կվերսկսվեն հունիսի 28-ին Ժնևում: Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջիի մայիսին կայացած բանակցությունները տապալվեցին եզրափակիչ գագաթնաժողովի և կղզու վերամիավորման մասին եզկարացության հարցում ընդհանուր լեզու չգտնելու պատճառով, հայտնում է Eurointegration.com-ը Reuters-ի վրա հղումով:

2017-ի հունվարին Ժնևում տեղի ունեցան Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցություններ, որտեղ քննարկվել են անվտանգության և երաշխիքների հարցեր: Դրանք ավարտվեցին առանց համաձայնագիր կնքելու, սակայն որոշվեց քննարկումները շարունակել տեխնիկական մակարդակով:

Բանակցությունների առավել խնդրահարույց մասը մինչև 1974թ. թուրքական ներխուժումը Կիպրոսի հույներին պատկանող սեփականության հարցն է: Կողմերը պետք է պայմանավորվեն այդ սեփականությունը վերադարձնելու կամ փոխհատուցման մասին, եթե փոխհատուցման՝ ապա ինչ չափի:

Լուծման է ենթակա նաև կղզիում թուրքական զորքերի հարցը, որոնց թվաքանակը հասնում է 30.000-ի: Հարկավոր է որոշել նաև, թե ով է լինելու գործարքի իրականացման երաշխավորը՝ ԵՄ-ն թե Մեծ Բրիտանիան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---