Իրանի եւ Եվրամիության բանակցությունները միջուկային հարցով տապալվել են

PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան Լոնդոնում անցած բանակցություններին համաձայնության չեն եկել սկզբունքային հարցով. ուրանի հարստացումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:



Թեհրանը շարունակում է պնդել այդ գործունեության խաղաղ բնույթը, այն դեպքում երբ միջազգային հանրությունը դրանում սպառնալիք է տեսնում:



Խավիեր Սոլանային բանակցությունները հուսախաբ էին արել. «Ես պետք է ընդունեմ, որ հինգ ժամ տեւած բանակցություններից ավելին էի սպասում»,- հայտնել է նա լրագրողներին:



«Միջուկային զենք չտարածելու մասին պայմանագրի ոչ մի կետում չի նշվում, որ ՄԶՉՊ-ի մասնակիցները ուրանի հարստացման աշխատանքներ տանելու իրավունք չունեն: Իրանի համար անընդունելի է հրաժարվելը սեփական իրավունքներին, երբ նա կատարում է իր պարտավորությունները», իր հերթին, ընդգծել է Սաիդ Ջալիլին, վստահեցնելով, որ Թեհրանը կատարում է իր պարտավորությունները ՄԶՉՊ-ի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) շրջանակներում:



Մեկնաբանելով Սոլանայի հայտարարությունները այն մասին, որ վերջինիս «հուսախաբ են արել» այսօրվա հանդիպման արդյունքները` Ջալիլին նշել է. «Մենք քննարկել են առաջարկությունները եւ ձեւաչափը բանակցությունների վերսկսման համար: Իրանական կողմը գնահատում է, որ համագործակցության համար դեռ շատ հնարավորություններ կան»: Ջալիլին նաեւ զգուշացրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւերը չեն ստիպի Թեհրանին հրաժարվել իր միջուկային գործունեությունից: Մինչ դեռ, բոլոր այս խորհրդատվությունների արդյունքները, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցը Իրանի հարցով դիտարկվելու են «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) քաղաքական տնօրենների հանդիպմանը Փարիզում, գրում է NEWSru.com-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---