Մեթյու Բրայզա. 2008 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ բեկում չի լինի 3 դեկտեմբերի 2007 - 13:51 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ բեկում չի լինի, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում բարդացնում են կարգավորման գործընթացը: «Սակայն մյուս կողմից, դատելով նրանից, ինչ իմ ականջներով եմ լսել նախագահներ Ալիեւից եւ Քոչարյանից, այդ բանակցությունները կարելի է եւ հարկավոր է շարունակել: Մենք բոլորս գիտենք, որ ընտրությունների շեմին չափազանց դժվար է ընդհանուր լեզու գտնել եւ փոխզիջման գնալ, դա ճիշտ է: Մյուս կողմից, ես չեմ ասում, թե այդ պատուհանը փակվում է: Ես հուսով եմ, որ պատուհանը բաց կմնա նաեւ ընտրությունների շրջանում»,-ասել է ամերիկացի համանախագահը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ցանկացած երկրում նախագահի փոփոխությունը ազդում է կամ կարող է ազդել բանակցությունների վրա: «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի պարագայում մեծ փոփոխություն չի լինի: Գուցե, լինեն որոշ թեկնածուներ, սակայն իրավիճակն այստեղ պարզ է, կարելի է ասել, որ արդեն պարզ է, թե ով կլինի նախագահ: Իսկ Հայաստանում կան թեկնածուներ, սակայն նրանք բոլորը, որքան գիտեմ, աջակցում են այդ գործընթացին: Անդրադառնալով մանրամասներին` մոտեցումներում փոփոխություններ միշտ կարող են լինել: Այն, ինչն այժմ բանակցությունների սեղանին է, այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենատրամաբանական բանաձեւն է եւ յուրաքանչյուր սթափ մտածող մարդ կընդունի այդ սկզբունքները»,-ընդգծել է Բրայզան, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |