Ուիլյամ Լահյու. Ամեն անգամ, երբ ՀՀ-ն գնում է ՆԱՏՕ, խոսում է ԼՂ, Ադրբեջանի և Թուրքիայի մասին

Ուիլյամ Լահյու. Ամեն անգամ, երբ ՀՀ-ն գնում է ՆԱՏՕ, խոսում է ԼՂ, Ադրբեջանի և Թուրքիայի մասին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հարթակ է այլ երկրների վրա ազդելու համար: Այս մասին «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Ուիլյան Լահյուն:

«Հայաստանն էլ կարող է օգտագործել այս հարթակը իրեն հուզող խնդիրները քննարկելու համար: Ամեն անգամ, երբ Հայաստանը գնում է ՆԱՏՕ, խոսում է Ղարաբաղի, Ադրբեջանի և Թուրքիայի մասին, և աշխատում է համոզել դաշինքի անդամներին Հայաստանի տեսակետների շուրջ, հետևաբար սա շատ կարևոր հարթակ է Հայաստանի համար: Նույնն էլ կարելի է ասել Ադրբեջանի մասին», - հավելել է նա:

Լահյուի խոսքով, ՆԱՏՕ-ի դեպքում նման քննարկումներն ավելի արդյունավետ են, քան՝ այլ կառույցների, որովհետև փորձ է արվում հնարավորինս բավարարել բոլոր կողմերին, և եթե որևէ երկիր չհամաձայնի առաջարկվող որոշման հետ, ապա այն չի կարող ընդունվել, գրում է Aysor.am-ը:

«ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարն անցկացվում է Ծաղկաձորում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---