ՀՀ ազատ ոճայինները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

ՀՀ ազատ ոճայինները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Ազատ ոճի ըմբշամարտում մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել 57, 65, 74 և 97 կգ քաշայինները:

65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Նարեկ Սիրունյանը` բրոնզե մեդալակիր: Ֆրանգուլյանն իր համար անսովոր այս քաշի եզրափակչում առավելության է հասել թուրք մրցակցի նկատմամբ: Վալոդյան սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում:

Սիրունյանը երրորդ տեղի համար պայքարում տեխնիկական հաղթանակ է տարել, քանի որ նրա մրցակիցը չի ներկայացել, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։

74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր: 57 կգ Գարիկ Բասեղյանը բրոնզե մեդալ է նվաճել։

Այս քաշային կարգերը ներկայացնող մեր մյուս ըմբիշներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել:

Հունիսի 11-ին պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերի ազատոճայինները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---