Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Արոնյանը խաղը գեղեցիկ քայլերով է հաղթել․ պարտիայի 12-րդ քայլում նա զոհաբերել է որակ, այնուհետև 17-րդ քայլին Արոնյանը զոհաբերել է նաև փիղը:

Կատարված զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացել է հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել: Պարտիայի 35-րդ քայլին աշխարհի չեմպիոն Կարլսենը հանձնվել է։

4-րդ տուրում Հիկարու Նակամուրան հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ Անիշ Գիրին ուժեղ գտնվեց Վիշվանաթան Անանդից: Կարուանա-Կրամնիկ և Սո- Կարյակին պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։

Կարդացեք նաև՝ Արոնյան. «Պարզապես հասկացանք, որ ֆերմայով զբաղվելն ավելի դժվար է, քան շախմատ խաղալը»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---