Պուերտո Ռիկոյի բնակիչները կողմ են քվերակել ԱՄՆ կազմում ներառվելուն

Պուերտո Ռիկոյի բնակիչները կողմ են քվերակել ԱՄՆ կազմում ներառվելուն

PanARMENIAN.Net - Պուերտո Ռիկոյի բնակիչները հանրաքվեի ժամանակ քվերակել են կղզու համար նոր քաղաքական կարգավիճակի օգտին՝ կողմ արտահայտվելով, որպեսզի երկիրը ներառվի ԱՄՆ կազմում ու դառնա 51-րդ նահանգը:

Տեղացիներին առաջարկվել է երկրի քաղաքական ապագայի վերաբերյալ 3 տարբերակ՝ ԱՄՆ նահանգ, ազատ ասոցացված տարածք կամ չներառված տարածք, որն այժմ իրենից ներկայացնում է Պուերտո Ռիկոն, հաղորդում է Reuters-ը:

Քվերակողների 97%-ը կողմ է արտահայտվել, որպեսզի կղզին պաշտոնապես ներառվի Միացյալ Նահանգների կազմում, մնացած 1.5 և 1.32%-ները քվերակել են 2-րդ և, համապատասխանաբար, 3-րդ տարբերակների օգտին:

Այժմ հանրաքվեի արդյունքները պետք է իրավաբանորեն ամրագրվեն Կոնգրեսի կողմից: Աղբյուրը հավելում է, որ Միացյալ Նահանգների արդարադատություն նախարարությունը չէր աջակցել հանրաքվեի անցկացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---