Microsoft-ը ներկայացրել է Xbox One X-ը

Microsoft-ը ներկայացրել է Xbox One X-ը

PanARMENIAN.Net - Պատմության մեջ ամենահզոր խաղարկային սարքը, որը նախկինում ներկայացվում էր որպես Project Scorpio, պաշտոնական անվանում է ստացել: Microsoft ընկերությունն E3 2017-ի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սարքը կկոչվի Xbox One X:

Նորույթի արժեքը կլինի 499 դոլար, 100 դոլարով թանկ իր անմիջական մրցակից PlayStation 4 Pro-ից, գրում է Ferra.ru-ն:

Սարքը հնարավոր կլինի գնել արդեն 2017-ի նոյեմբերի 7-ին: Հայտնի է նաև, որ Xbox One X-ը պատմության մեջ ամենափոքր կոնսոլն է:

Ավելի վաղ համացանցում տվյալներ հայտնվեցին համակարգի տեխնիկական պարամետրերի մասին: Սարքի գրաֆիկական արտադրողականությունը հասնում է 6 տերաֆլոպսի, այն կարող է մշակել 4K-խաղեր վայրկյանում 60 կադր արագությամբ և վիրտուալ իրականության համար նախատեսված բարձրորակ բովանդակություն:

Սարքն ունի x8616-նանոմիետրանոց 8 քասթոմային պրոցեսոր 2,3 ԳՀց հաճախականությամբ, 1172 ՄՀց հաճախականությամբ 40 հաշվողական միջուկով, 12 ՀԲ տեսահիշողությամբ GDDR5-ով, որի թողունակությունը 326 ԳԲ/վ է, 2,5-դյույմանոց վինչեսթերով 1 ՏԲ վրա, և 4K UHD Blu-ray օպտիկական միացումով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---