Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում հաղթում է Մակրոնի կուսակցությունը12 հունիսի 2017 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո: «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը հավաքում է ձայների 28,21%-ը: Երկրորդը աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունն է 15,77%-ով: Մարին լե Պենի «Ազգային ճակատը» հավաքում է 13,2%: Մակրոնի կուսակցության դաշնակից «Ժողովրդավարական շարժումը» հավաքում է 4,11%: Երկու կուսակցությունը միասին կարող է 390-430 մանդատ ստանալ խորհրդարանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ընդհանուր առմամբ Ֆրանսիայի Ազգային ժողովում 577 տեղ կա: ԱԺ ընտրություններն ավանդաբար 2 տուրով են անցնում: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 18-ին: Երկրորդ փուլում քվեարկում են այն ընտրատարածքների ընտրողները, որտեղ առաջին փուլում ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել: Երկրորդ փուլ անցնելու համար առաջին փուլում առնվազն 12,5% է պետք հավաքել: Մասնակցությունը ընտրություններին կազմել է 51%: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |