Եգիպտոսն էլեկտրոնային վիզաների տրամադրման համակարգ է փորձարկում

Եգիպտոսն էլեկտրոնային վիզաների տրամադրման համակարգ է փորձարկում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը ԱԳՆ, ՆԳՆ, ինչպես նաև ավիացիայի նախարարության հետ համատեղ, էլեկտրոնային վիզաների համակարգի թեստավորում է սկսել: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Յահյա Ռիդը:

«Մուտքի էլեկտրոնային արտոնագրերի ներմուծման նախապատրաստումն ավարտված է: Դա արվում է երկրի ղեկավարության հրահանգներին համաձայն և նպատակ ունի խթանելու զբոսաշրջիկների ներհոսքը երկիր»,-ասել է նախարարը, գրում է ՌԻԱ Նովոստին եգիպտական «Աշ Շուրուք» թերթի վրա հղումով:

Նախարարը պարզաբանել է, որ էլեկտրոնային վիզաների լիարժեք ներդրումը շրջանառության մեջ տեղի կունենա «մոտ ապագայում»:

Եգիպտոսը մտադիր էր էլեկտրոնային վիզաներով մուտքը երկիր արտոնել հունիսի 1-ից, սակայն, հետաձգեց տեխնիկական պատճառներով:

Ըստ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի, այդ համակարգի շնորհիվ ցանկացած զբոսաշրջիկ աշխարհի ցանկացած կետում հնարավորություն կունենա երկրի մուտքի էլեկտրոնային արտոնագրի դիմում ներկայացնել: Ըստ նախարարի, Էլեկտրոնային վիզաները հնարավոր կլինի ստանալ և վճարել նախապես համացանցով, ինչը կարագացնի անձնագրային ստուգումն օդանավակայաններում:

Ըստ փորձագետների, էլեկտրոնային վիզաների համակարգը զգալիորեն կավելացնի զբոսաշրջիկների հոսքն այն երկրներից, որոնց քաղաքացիներին Եգիպտոս այցելելու համար վիզա է հարկավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---