ՌԴ-ն ոչնչացրել է քիմզենքի պաշարի 99%-ը

ՌԴ-ն ոչնչացրել է քիմզենքի պաշարի 99%-ը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կոչնչացնի թունավոր նյութերի 98,9%-ը: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է քիմզենքի անվտանգ պահպանման և ոչնչացման դաշնային վարչության պետ, գեներալ-գնդապետ Վալերի Կապաշինը:

«Ռուսաստանում ոչնչացվել է 39.528 տոննա թունավոր նյութ առկա 40.000 տոննայից, ինչը կազմում է պաշարի 98,9%-ը»,-ասել է նա, գրում է «Ինտերֆաքսը»:

Կապաշինը հիշեցրել է, որ այդ նպատակով հատուկ ստեղծված 6 օբյեկտ ամբողջությամբ կատարել է դրված առաջադրանքը: Աշխատանքները շարունակվում են միայն վերջին՝ 7-րդ, օբյեկտում, Ուդմուրտիայի Կիզներ ավանում:

Նա նշել է նաև, որ հուլիսի 1-ին «Կիզներ» օբյեկտում շահագործման կհանձնվի լյուիզիտով և VX տիպի թունավոր նյութերով հագեցած քիմզենքի ոչնչացման 2 կորպուս:

«Մինչև 2017-ի ավարտն անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ կոչնչացվեն նաև դրանք: Այդպիսով, ՌԴ-ում քիմզենքի բոլոր պաշարները լիովին ոչնչացվել են», -ասել է գեներալ-գնդապետը:

Ավելի վաղ հայտարարվել էր,որ ՌԴ-ն ոչնչացրել է զարինի պաշարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---