Վարչապետ. Մտադիր չեմ հրաժարական տալ

Վարչապետ. Մտադիր չեմ հրաժարական տալ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունի:

Լրագրողի հարցին, թե ինչ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Շատ լավ, աշխատանքային, հարգալից, գործնական», մեջբերում է Panorama.am-ը:

Դիտարկմանը, թե իր հրաժարականի մասին լուրերն ինչու ծագեցին, վարչապետը նշել է, որ չի կարող ասել, թե ինչի համար են տարածել իր հրաժարականի մասին լուրերը:

Ավելի վաղ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որՎարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: «Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի, իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին մտացածին են, և իշխանության ու կուսակցության մակարդակում մենք շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմադրության հեղինակները, ինչպիսին է նրանց ցանկությունը, բայց կարծում եմ, որ իրավիճակի վրա դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Մեր երկրում և մասնավորապես մեր կուսակցությունում առողջ աշխատանքային մթնոլորտ է»,-ասել է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---