Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - «Առաջ մենք գտնում էինք, որ մեր տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ ետ է մնում քաղաքական երկխոսությունից: Սակայն այսօր մենք փաստում ենք, որ քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնմանը զուգահեռ մեզ հաջողվեց նորմալ մակարդակի հանել նաեւ տնտեսական համագործակցությունը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, բարձր մակարդակ է հաստատվել այնպիսի ուղղություններով, ինչպես առեւտուրը, տրանսպորտը, էներգետիկան, արդյունաբերությունը: Հայաստանի տնտեսությունում բավական մեծացել է ռուսական ներդրումների ծավալը: «Միեւնույն ժամանակ, ես գտնում եմ, որ առեւտրա-տնտեսական հարաբերությունների բնագավառում կարելի է ավելին ստանալ, սակայն տվյալ փուլում խոչընդոտում է ցամաքային կապերի բացակայությունը: Ես խոսում եմ մայրուղիների եւ երկաթուղային հաղորդացկություններին մասին»,- նշել է նա:



Հայաստանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքերով, նաեւ բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, որտեղ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ մեկ տեղ այն եւս համանախագահ է: «Ընդ որում, ես գտնում եմ, որ մենք պետք է որակենք մեր հարաբերությունները հաշվի առնելով ոչ միայն նյութական ցուցանիշներն ու պրակտիկ արդյունքները, այլեւ գնահատելով դրանք կոնցեպտուալ տեսանկյունից: Այդ համատեքստում, մենք ընդունում ենք Ռուսաստանը որպես պետություն, որն ամեն օր մեծացնում է իր ազդեցությունը աշխարհում եւ որով Հայաստանը ռազմակավարական գործընկերության մեջ է: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանում մեզ եւս ընդունում են որպես կայուն եւ հուսալի գործընկեր, որը լավ հարաբերություններ է ստեղծում նաեւ այլ երկրների հետ, որոնք սեփական ռազմավարական շահերն ունեն Հարավային Կովկասում»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---