Վ. Օսկանյան. Վրաստանից դուրս բերված զենքի Ղարաբաղ տեղափոխելու մասին ասեկոսեները հիմնավորված չեն

PanARMENIAN.Net - Բաքվի կողմից հնչող մեղադրանքները, որ «Վրաստանից դուրս բերված եւ Գյումրիի ռուսական ռազմակայան տեղափոխված ռուսական սպառազինության մի մասը Ղարաբաղում է», ոչ մի ձեւ չեն ազդի Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Վրաստանից դուրս բերված զենքի Ղարաբաղ տեղափոխելու մասին ասեկոսեները հիմնավորված չեն: Դրանք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը, իսկ Բաքուն, նման հայտարարություններ անելով, զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում: «Հատկանշական է, որ տարածաշրջանում սպառազինության աճով անհանգստացած կողմը, ինքն է խախտում է Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի նորմերը, չի թաքցնում իր ռազմատենչությունը եւ բազմաթիվ անգամներ, այդ թվում ամենաբարձր մակարդակներում, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին: Իսկ դա միանշանակ կարող է ազդել ներկա բանակցային գործընթացի վրա»,- հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---