13 հունիսի 2017 - 10:05 AMT
Արցախում էլէներգիայի արտադրության ծավալն աճել է 3.59%-ով

2017-ի առաջին եռամսյակում Արցախի Հանրապետությունում արտադրվէլ է 83.33 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 3.59%-ով կամ 2.89 մլն կՎտժ-ով: Այս մասին հայտնում են Արցախի էկոնոմիկայի նախարարությունից: Նշվում է, որ Նույն ժամանակահատվածում երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 90,93 մլն կՎտժ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 5.71 %-ով, կամ 4.91 մլն կՎտժ-ով:

Աղբյուրի հաղորդմամբ. հիդրոէներգետիկան շարունակվում է համարվել Արցախի տնտեսության զարգացման առաջնային ուղղություններից մեկը: 2017թ. բարձր տեմպերով շարունակվում է փոքր ՀԷԿ-երի կառուցման ոլորտում ներդրումների իրականացումը, որն էլ նպաստում է Արցախի էներգետիկ անվտանգության խնդրի լուծմանն ու հանրապետությունում ինքնաբավության շեմի հաղթահարմանը:

Այսօր Արցախում գործում է 16 հիդրոէլեկտրակայան, այդ թվում՝ Սարսանգ ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ և 15 փոքր ՀԷԿ-եր՝ 52 ՄՎտ ընդանուր դրվածքային հզորությամբ: Միայն 2017թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ՝ Ջերմաջուր (6 ՄՎտ հզորությամբ) և Վիկինգ (1,8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ-երը:

Հանրապետությունում իրականացվում է ևս 8 փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է մոտ 263,02 մլն Կվտ/ժ: Ավարտվել և շահագործման է հանձնվել նաև տնտեսական մեծ նշանակություն ունեցող Սոթք-Հաթերք ենթակայաններն իրար միացնող մոտ 82 կմ երկարությամբ 110/35/10 կՎ միաշղթա երկրորդ բարձրավոլտ օդային գիծը: