30 սեպտեմբերի 2002 - 23:30 AMT
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Մոսկվայում այսօր մեկնարկած իր այցի ընթացքում կքննարկի պաշտպանական բնույթի նոր ռուսական սպառազինությունների Հայաստան մատակարարելու հարցեր: Ինչպես հաղորդել է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները, Սերժ Սարգսյանը Մոսկվայում կքննարկի նաեւ հայկական բանակի տրամադրության տակ գտնվող խորհրդային եւ ռուսական արտադրության զենքի եւ ռազմական տեխնիկայի վերանորոգմանը եւ արդիականացմանը վերաբերող հարցեր: Կողմերը կքքնարկեն նաեւ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ Համակարգի շրջանակներում հայ-ռուսական համագործակցությանը, ՌԴ ՊՆ ուսումնական հաստատություններում հայ զինծառայողների նախապատրաստման համատեղ միջոցառումների անցկացմանը վերաբերող հարցեր: