Իրաքում խաղաղապահ առաքելության երկարաձգման մասին առաջարկությունը հավանություն է ստացել Հայաստանի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջակությանը Իրաքում հայ խաղաղապահ առաքելության ժամանակաշրջանի երկարաձգման հարցով: Դեկտեմբերի 4-ին խորհրդարանի նիստին «կողմ» քվեարկել է 79 պատգամավոր, «դեմ»` 10 եւ 11-ը ձեռնպահ են մնացել: Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի խոսքերով, հայ «երկնագույն սաղավարտների» առաքելության երկարաձգումը երրորդ անգամ պայմանավորված է Իրաքում Հայաստանի կողմից մարդասիրական առաքելության իրականացման անհրաժեշտությամբ: Հայ զինվորականները մասնակցում են Իրաքի խաղաղապահ առաքելությանը լեհական դիվիզիայի կազմում 2005 թվականի հունվարի 25-ից, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---