13 հունիսի 2017 - 10:41 AMT
«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» մոտեցել են Ռաքքայի հին քաղաքին

ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) հայտնել են, որ մոտեցել են Ռաքքայի հին քաղաքի պատերին:

Ավելի վաղ SDF-ը հայտնել էր, որ ազատագրել է ԻՊ գրոհայիններից Ռաքքայի արևմտյան թաղամասերից առաջինը:

Ընդդիմության ներկայացուցիչ Ահմադ Մոհամմեդը նշել էր, որ Ալ Սանահա շրջանում մինչ օրս մարտական գործողություններ են ընթանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կենտրոնակայանում հայտնել էին, որ ընդդիմադիր «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) դաշինքը Ռաքքա է մտել քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Գործողությունը սկսվել է 2016-ի նոյեմբերին ԱՄՆ և դաշնակիցների ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի աջակցությամբ: