13 հունիսի 2017 - 12:37 AMT
Կրակոցներ Մյունխենում. Տարհանվել է կայարանը, կան վիրավորներ

Հունիսի 13-ի վաղ առավոտյան Մյունխենի արվարձանում կրակոցներ են հնչել երկաթուղային Ունտերֆյորինգ կայարանում: Մի քանի մարդ է վիրավորվել:

Կին ոստիկանը ծանր վիրավորվել է: Մեկ մարդ է ձերբակալվել, հայտնում է Մյունխենի ոստիկանությունը Twitter-ում:

Ըստ ոստիկանության, իրավիճակը կայարանում վերահսկվում է, բնակչության համար վտանգ չկա: Գործողությանը մասնակցում են դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ և ուղղաթիռներ: Պատահարի հանգամանքները դեռ հայտնի չեն, սակայն ոստիկանությունն արդեն բացառել է ահաբեկչության տարբերակը, գրում է Deutsche Welle-ն:

Dpa գործակալությունը նշում է, որ կրակոցները Ունտերֆյորինգ կայարանում հիշեցրել են 3 տարվա վաղեմության ողբերգական իրադարձությունների մասին: Այն ժամանակ նույնպես Մյունխենի արվարձանում կրակոցներից սպանվեց 1 և վիրավորվեց ևս 3 մարդ: Հանցագործը 27-ամյա տղամարդ էր, որ հոգեպես անհավասարակշիռ համարվեց և մինչ օրս այդպես էլ չի կանգնել դատարանի առջև: