13 հունիսի 2017 - 13:51 AMT
Աշխարհի ամենահազվագյուտ անձնագիրը Մալթայի միաբանության վկայականն է

Աշխարհի ամենահազվագյուտ անձնագիրը Մալթայի միաբանության կողմից տրվող անձը հաստատող վկայականն է: Այդպիսի անձնագիր ունեցողները Հռոմի կաթոլիկ եկեղեցու կրոնական միաբանության Մեծ մագիստրոսի կոչում ունեցողներն են, Մեծն կոմանդորը, ինչպես նաև Մեծն կանցլերը, հայտնում է Lenta.ru-ն Daily Star-ի վրա հղումով:

Մի շարք երկրներ չեն ճանաչում նմանատիպ վկայականները, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Նիդերլանդները, Ֆրանսիան և այլոք: ՌԴ-ն ճանաչում է այդ անձնագրերն ու դիվանագիտական հարաբերություններ ունի միաբանության հետ:

Մալթայի միաբանությունն աշխարհի հնագույն ասպետական միաբանությունն է համարվում, այն հիմնվել է 1048-ին, տեղակայված է Իտալիայի (Հռոմ) և Մալթայի տարածքում:

Ըստ միջազգային իրավունքի, Մալթայի միաբանությունը պետականատիպ կազմավորում է: Ընդ որում, ինքը կազմակերպությունն իրեն լիարժեք երկիր է համարում: Միաբանությունը բարեգործական գործունեությամբ է զբաղվում, մասնավորապես, բուժօգնություն է տրամադրում ամբողջ աշխարհի տարածքում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամենաազդեցիկ անձնագրերը Գերմանիայի և Սինգապուրի անձնագրերեն, այդ երկրների քաղաքացիները կարող են 159 երկիր այցելել առանց վիզաների: