13 հունիսի 2017 - 16:49 AMT
Մոսկվայի կառավարությունը նյութապես կօգնի պատերազմի երևանաբնակ վետերաններին

Մոսկվայի կառավարությունը որպես նյութական օժանդակություն 40.000-ական դրամ (մոտ 80 դոլար) կհատկացնի Երևանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Այդ մասին հայտնել է Երևանի «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը:

Ծրագիրն իրականացվում է Մոսկվայի կառավարության և Արտաքին միջազգային և տնտեսական կապերի դեպարտամենտի միջոցներով: Երևանում այն կմեկնարկի հունիսի 19-ին:

«Այդ նպատակով կազմվել է նյութական օժանդակության տրամադրման ժամանակացույց ըստ Երևանի վարչական շրջանների: Օգնությունը ստանալու համար վետերանը պետք է ներկայացնի անձնագիր և Հայրենական մեծ պատերազմի մասնակցի վկայականը»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik-Արմենիան:

Երևանում այժմ բնակվում է 270 վետերան: