Խաչիկ Տեր-Ղուկասյան. Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից, հայ-թուրքական սահմանը փակ կլինի

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ է Թուրքիայի հասարակական կարծիքը գումարած դրան ադրբեջանական գործոնը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Նա ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչումը կարող է ընդհանրապես կասկածի տակ դնել ցանկացած թուրքական կառավարության լեգիտիմությունը: «Այնպես որ, սահմանի բացումը զուտ քաղաքական հարց է: Հայաստանը շատ փոքր է Թուրքիայում սպառման շուկա գտնելու համար, այն դեպքում, երբ թուրքական ապրանքները կարող են տառացիորեն սպանել Հայաստանի տնտեսությունը: Սակայն կա նաեւ Եվրամիությունը, որը բաց սահմանները համարում է պայմաններից մեկը: Ես կցանկանայի նշել, որ Թուրքիայում ԵՄ-ն այժմ գերադասում է Արդարության եւ զարգացման կուսակցությանը, ոչ թե քեմալիստներին, այսինքն նախընտրում է «չափավոր իսլամը»: Սակայն, ով էլ կառավարի Թուրքիայում, հայ-թուրքական սահմանը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից»,-ասել է Սան Անդրես համալսարանի պրոֆեսորը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---