Իրանի գերագույն առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին ԻՊ ստեղծման մեջ

Իրանի գերագույն առաջնորդը մեղադրել է ԱՄՆ-ին ԻՊ ստեղծման մեջ

PanARMENIAN.Net - Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին մեղադրել է ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման և ահաբեկչական «Իսլամական պետության» ստեղծման մեջ:

«ԱՄՆ հայտարարություններն այն մասին, որ իրենք պայքարում են ԻՊ դեմ, կեղծ են»,-ասել է այաթոլլան, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

Համենեին հավելել է, որ Թեհրանը մտադիր չէ հարաբերություններ հաստատել Վաշինգտոնի հետ. «Մեր խնդիրների մեծ մասն ուղղակի անհնար է Վաշինգտոնի հետ լուծել: Ամերիկան ահաբեկչական երկիր է և սատարում է ահաբեկիչներին»,-ասել է նա:

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են: ԱՄՆ նախագահն ուղղակի մեղադրել Իրանին ծայրահեղականների ֆինանսավորման մեջ, իսկ Թեհրանն ի պատասխան հայտարարեց, որ ԱՄՆ քաղաքականությունը ճգնաժամեր է առաջացնում տարածաշրջանում:

Ապրիլի 19-ին Թրամփը հանձնարարել է Ազգային անվտանգության խորհրդին գնահատել Իրանի հետ միջուկային գործարքի պայմանները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը Էր Ռիադում իսլամական երկրների առաջնորդների հետ հանդիպմանը, որին Թեհրանի ներկայացուցիչները չեն մասնակցել, մեղադրել է Իրանին ահաբեկչությանը և Սիրիայի իշխանություններին աջակցելու մեջ: Թրամփը նաև զգուշացրել է Թեհրանին, որ հարկավոր է «ավելի զգուշավոր լինել ԱՄՆ հետ հարաբերություններում»: Այդ մասին Թրամփը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---