Չղջիկները՝ մահաբեր վարակների գլխավոր աղբյուր

Չղջիկները՝ մահաբեր վարակների գլխավոր աղբյուր

PanARMENIAN.Net - Նյույորքյան Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մահաբեր Coronaviruses տեսակի վարակնեիի հիմնական աղբյուրը չղջիկներն են:

Coronaviruses է կոչվում վիրուսների ընտանիքը, որը ծանր սուր շնչառական SARS սինդրոմի հարուցիչն է: Վիրուսը վարակում է մարդուն և այլ կաթնասունների: 2002-ին Չինաստանում սկսված բռնկումը տարածվեց 27 երկրի վրա՝ խլելով 774 մարդու կյանք: 2012-ին Սաուդյան Արաբիայում այդ վարակի համաճարակից ավելի քան 640 մարդ մահացավ:

Գիտնականներն ավելի քան 12.000 չղջիկ են ուսումնասիրել, 3.400 կրծող և 3.500 կապիկ Աֆրիկայի, Ասիայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի 20 երկրում: Հավաքվել են թքի, մեզի, արտաթորանքի նմուշներ, որոնք ենթարկվել են գենետիկ հետազոտության, գրում է Lenta.ru-ն:

Գիտնականների հետազոտած չղջիկների 10 տոկոսը Coronaviruses-ի կրող է եղել: Մյուս կենդանիների մոտ այդ ցուցանիշն ընդամենը 0,2 տոկոս էր: Գիտնականները որոշել են, որ վարակիչ հարուցիչների մեծ բազմազանությունը հատուկ է այն վայրերին, որտեղ բնակվում են թևավոր կաթնասունների որոշ տեսակներ, օրինակ, Ամազոնի անտառներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---