Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածը դուրս է գրվել

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածը դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին՝ ժամը 14:03-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ ժամը 08:40-ին (տեղական ժամանակով) Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 710-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. Mercedes մակնիշի 618 АD 61 պետհամարանիշով Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը (պատկանում է «ԴեՌոյալ-ԼԻԴԵՐ» կազմակերպությանը) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն. 2008 թ. ծնված Լուսինե Ռազմիկի Թամայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վորոնեժի շրջանի Բոգաչար քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ավտոբուսում եղել են 39 ուղևոր և 2 վարորդ: Տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանին։

Ավելի վաղ տեղեկացվել է, որ տուժել է երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---