Մխիթարյան. Իմ նպատակն է մասնակցել աշխարհի առաջնությանը

Մխիթարյան. Իմ նպատակն է մասնակցել աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իր նպատակն է մասնակցել աշխարհի առաջնությանը: Այդ մասին նա ասել է «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

Այն հարցին, թե ինչ հավակնություններ ունի Հայաստանի հավաքականը, որը 4 միավորով հետ է 2018-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի E խմբի երկրորդ տեղից, 28-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է. «Առաջին երկու խաղից հետո շատերը մեզ այնպես էին քննադատում, կարծես մենք տապալել ենք խաղաշրջանը: Սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մենք կշարունակենք պայքարել: Դա է իմ և մեր նպատակը՝ մասնակցել աշխարհի առաջնությանը»:

«Մանկության տարիներին ես երազանք ունեի՝ հաղթել ՈւԵՖԱ-ի գավաթում կամ Չեմպիոնների լիգայում: Այդ նպատակներից մեկին հասել եմ: Իսկ ընդհանրապես իմ յուրաքանչյուր հաջորդ խաղաշրջան նախորդից լավը պետք է լինի: Կարելի է ասել՝ դա է իմ գլխավոր խնդիրը»,-ասել է Մխիթարյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը վավերագրական ֆիլմ է նկարահանում Հայաստանի հավաքականի ու ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքսին»­ խփած գնդակը ճանաչվել է անգլիական ակումբի մայիս ամսվա լավագույն գոլը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---