30 սեպտեմբերի 2002 - 23:13 AMT
ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ԷՆԵՐԳԱԿԱՍԿԱԴԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԻՄԱՑ
«Սեւան-Հրազդանի կասկադ» ՓԲԸ-ի անշարժ գույքը գրավ է դրվում ռուսաստանյան ընկերությունների առջեւ միջուկային վառելիքի համար կուտակված պարտքի դիմաց: Ինչպես «Արկա» գործակալությանն են հաղորդել ՀՀ կառավարության աշխատակազմում, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի պարտքը 1995-2001 թթ. ներկրած միջուկային վառելիքի համար կազմում է 32 միլիոն դոլար: ՀՀ կառավարությունը ընդունել է այս որոշումը նախկին պարտքերը մարելու եւ ՀԱԷԿ-ը մինչեւ հոկտեմբերի 15-ը 6,7 միլիոն դոլարի միջուկային վառելիքով ապահովելու նպատակով: