Լոնդոնում 24 հարկանի բնակելի շենք է հրդեհվել

Լոնդոնում 24 հարկանի բնակելի շենք է հրդեհվել

PanARMENIAN.Net - Լոնդոնի արևմտյան հատվածում գտնվող 24 հարկանի Grenfell Tower բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Շենքում մոտ 120 բնակարան կա, և հրդեհի բռնկման պահին ներսում բազմաթիվ քաղաքացիներ են եղել: Սակայն, բարեբախտաբար, հաղորդվում է միայն 30 վիրավորի մասին: Զոհերի մասին տվյալներ չկան, հաղորդում է BBC-ն:

Հրդեհը մարելու գործում ներգրավվել է 200-ից ավելի հրշեջ, 40 միավոր տեխնիկա: Կրակն ամբողջությամբ այրել է շենքը: Հրշեջ-փրկարարների խոսքով` իրենց հաջողվել է տարհարնել բնակիչների մեծ մասին, սակայն շատերը շարունակում են ներսում թակարդված մնալ: Հրդեհը սկսելուց 3 ժամ անց էլ փրկարարները դեռևս շարունակում են մարդկանց դուրս բերել շենքից:

Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել 4-րդ հարկում տեղի ունեցած պայթյունը:

Շենքը 2016-ի սկզբին մի քանի միլիոն արժեքով լայնամաշտաբ վերանորոգում է անցել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---