Կալիֆորնիայում կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ծրագրի ֆինանսավորումը

Կալիֆորնիայում կքննարկվի Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ծրագրի ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի սենատը կքվեարկի Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ծրագիրը ֆինանսավորելու հարցը: Սպասվում է, որ օրենսդիր ժողովի անդամները կքվեարկեն Հայոց ցեղապանության վերաբերալ ուսուցողական ծրագրի իրականցման համար 10 մլն դոլար տրամադրելու նախագծի շուրջ։

Սպասվում է, որ օրենսդիր ժողովի անդամները կքվեարկեն նաև Գլենդելում Հայ-ամերիկյան թանգարանի շինարարությանը 3 մլն դոլար հատկացնելու հարցի շուրջ, Glendale News-Press-ին հղումով գրում է Արցախպրեսը:

Եթե բյուջեի նախագիծը հաստատվի, թանգարանի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 4 մլն դոլարի։ Անցած տարի նահանգապետ Ջերի Բրաունը հաստատել էր 1 մլն դոլարի փոխանցումը նախագծին։

Մայիսին սենատոր Էնթոնի Պորտատինոն միացել էր թարգարանի նախագծի գործադիր խորհրդի անդամ Զավեն Կազազյանին՝ ներկայացնելով նախագիծը սենատի բյուջետային հարցերով ենթահանձնաժողովում, որտեղ այն հավանության է արժանացել և դրվել սենատում քվեարկության։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---