5 դեկտեմբերի 2007 - 15:46 AMT
Սերգեյ Լավրով. Ղարաբաղի գործընթացի հիմնային սկզբունքների հարցով աշխատանքը շարունակվելու է նաեւ 2008 թվականին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնային սկզբունքների շուրջ փաստաթղթի ուղղությամբ տարվող աշխատանքը շարունակվելու է 2008 թվականի սկզբում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Վարդան Օսկանյանի հետ բանակցություններից հետո:

«Ժամանակ առ ժամանակ, թեմա է առաջանում այն հարցով, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ապահովել առաջընթաց կարգավորման մեջ, որ հակամարտության չկարգավորվածությունը պահպանում է ռիսկերն ու սպառնալիքները: Այս հարցով դժվար թե ինչ-որ մեկը վիճի, սակայն ես վստահ եմ, որ հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ, միջազգային հանրության բոլոր ջանքերը` ի դեմս Մինսկի խմբի, ներդրվում են կողմերին աջակցելու համար»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքերով, դա հաստատվել է նաեւ Մադրիդում ԵԱՀԿ շրջանակներում անցնող կարեւոր հանդիպմանը: «Որպես համանախագահների միասնական դիրքորոշում` կողմերին ներկայացվել է ռազմական որոշումների անթույլատրելիության սկզբունքը եւ կոչ է արվել խուսափել նման արդյունքի հանգեցնող գործողություններից եւ հայտարարություններից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: