Հայաստանում է Տաջիկստանի նախագահը

Հայաստանում է Տաջիկստանի նախագահը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Ռահմոնին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Էմոմալի Ռահմոնը Հայաստան է ժամանել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Հանրապետության նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---