5 դեկտեմբերի 2007 - 16:08 AMT
ՄՃԽ. 2012 թվականին Ղարաբաղի պատերազմը կարող է վերսկսվել
Այսօր Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) փորձագետների նեղ շրջանում քննարկումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հերթական զեկույցի կապակցությամբ` «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի սպառնալիք»: Միջոցառման ընթացքում Ադրբեջանի եւ Վրաստանի հարցով ՄՃԽ վերլուծաբան Կլեր Դելեսարտը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ հակամարտող երկրների իշխանությունները չեն համաձայնում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների հետ եւ չեն նախապատրաստում իրենց երկրները խաղաղության:

«Կողմերից յուրաքանչյուրը գտնում է, որ ժամանակը նրա օգտին է աշխատում: Հայաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը աստիճանաբար «դե-ֆակտո»-ից կանցնի «դե-յուրե», իսկ Ադրբեջանը հուսով է, որ խնդիրը կարգավորվելու է նրա տնտեսական զարգացման արդյունքում»,- հայտարարել է նա:

Կլեր Դելեսարտն ընդգծել է, որ կողմերի արագացված ռազմականացումը կարող է պատերազմը իրականություն դարձնել: «Պատերազմը կարող է վերսկսկվել 2012 թվականին, երբ էներգառեսուրսները սկսեն կրճատվել»: Դելեսարտը գտնում է, որ երկու երկրների քաղաքացիական հասարակությունները ի վիճակի են կանխելու այդ պատերազմը:

Ավելի ուշ քննարկումները շարունակվեցին փակ դռների ետեւում` պաշտոնական անձանց եւ Ադրբեջանի ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է ԱՊԱ-ն: