Մոտ 70.000 բնակիչ է վերադարձել Արևելյան Հալեպ

Մոտ 70.000 բնակիչ է վերադարձել Արևելյան Հալեպ

PanARMENIAN.Net - Մոտ 70.000 բնակիչ է վերադարձել Արևելյան Հալեպ, այդ թվում 40.000 երեխա: Այդ մասին հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Սավչենկոն:

«Ամենասեղմ ժամկետում վերսկսվել է բնակելի թաղամասերի էլեկտրա- և ջրամատակարարումը: Դա թույլ է տվել ավելի քան 16.000 ընտանիքի վերադառնալ իրենց տները», -ասել է Սավչենկոն:

Սավչենկոն նաև հայտնել է, որ ռուսական ինքնաթիռները 10 կմ ավելի չեն մոտեցել Հալեպին քաղաքի ազատագրումից հետո;

«Այդպես, 2016-ի հոկտեմբերի 18-ից մինչև Հալեպի շրջակայքում գործողության ավարտը լիովին դադարեցվել էին ՌԴ ՕՏՈւ ինքնաիթռների թռիչքները: Ռուսական ինքնաթիռները 10 կմ ավելի չեն մոտեցել քաղաքին»,-ասել է Սավչենկոն: Նա հավելել է, որ ռուս սակրավորները Հալեպի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր ականազերծել են մոտ 200 օբյեկտ:

«Ընդհանուր առմամբ ականազերծմանը մասնակցել է ավելի քան 200 զինծառայող և 47 միավոր ռազմատեխնիկա և հատուկ տեխնիկա»,-ասել է գեներալը:

Նա հավելել է, որ Հալեպի բնակիչներն օգնություն չեն ստացել Արևմուտքից: «ՌԴ-ից բացի Հալեպի բնակիչերն օգնություն են ստացել Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից և Սերբիայից», -ասել է գեներալը:

ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք:

Ընթերցեք նաև.Սիրիա առաքված օգնության մի մասը տեղափոխվել է Դամասկոս

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---