ԵՊԲՀ-ում բացվել է Արյունաբանական կետ. Վիրավոր զինվորների վերականգնմանն ուղղվել է 5 մլն դրամ14 հունիսի 2017 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին բժշկական համալսարանում բացվել է Արյունաբանական կետ, ինչպես նաև վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին փոխանցվել է 5 մլն դրամ: Այսպիսով, հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունը և անհրաժեշտությունը Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվել է Արյունաբանական կետ: Կենտրոնում արյան նվիրատվություն առաջինը կատարեցին և կամավոր դոնորության կարևորության մասին բարձրաձայնեցին բժշկականի ուսանողները և բուժանձնակազմը: Արյունաբանական կետի բացմանը ներկա էր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա շրջել է կենտրոնով, ծանոթացավ հնարավորություններին: Նոր կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Արյունաբանական կետում աշխատելու է վերապատրաստում անցած մասնագետների թիմ, բոլոր պայմանները հարմարեցված են միջազգային չափանիշներին: «Այն ինչ ստեղծվեց անհրաժեշտություն էր, որը հիվանդանոցը մինչ օրս դեռ չուներ: Հերացի թիվ 1 հիվանդանոցում հազարավոր վիրահատություններ, միջամտություններ են իրականացվում: Նմանատիպ բժշկական հաստատությունները պետք է ունենան իրենց արյան պաշարը»,- նշել է ԱԺ նախագահը՝ ավելացնելով, որ արյունաբանական կետ ունենալը երկու խնդիր է լուծում. նախ համալսարանական հիվանդանոցն ապահովվում է արյան պաշարով և երկրորդ անհրաժեշտության դեպքում նաև կարող է տրամադրել: Բացի այդ, «Վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցություն» հիմնադրամի կողմից 5 միլիոն դրամ փոխանցվել է ԵՊԲՀ-ի նախաձեռնությամբ իրականացվող վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծանոթացել է նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին և հանդիպեց հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողներին: Հունիսի 14-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: Օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել և արյուն են հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և լրագրողներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |