ԱՄՆ-ում Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակված 2 թուրք է ձերբակալվել15 հունիսի 2017 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 16-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների: ԱՄՆ և Կանադայի երկուական քաղաքացիների արդեն իսկ մեղադրանք առաջադրվել է՝ հարձակմանն ու բռնությանը մասնակցելու համար: Միացյալ Նահանգների քաղաքացիներ Սինան Նարինը` Վիրջինիայից, և Էյուփ Յըլդըրիմը՝ Նյու Ջերսիից, ձերբակալվել են: Նարինը մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Յըլդըրիմի դեմ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, Նյու Յորք թայմս-ին հղումով գրում է Արցախպրեսը: Լրատվամիջոցը նշում է, որ դեպքից մոտ մեկ ամիս անց մեղադրանքների առաջադրումը նշանակալի պատասխան քայլ է ԱՄՆ իշխանությունների կողմից. հարձակումը բռնություն էր ինչպես ԱՄՆ-ում խոսքի ազատության դեմ, այնպես էլ իրավապահ համակարգի: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ձերբակալվածները Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամ չեն, նրանք ԱՄՆ քաղաքացի թուրքեր են: Մայիսի 26-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էր միաձայն ընդունել այս բանաձևը։ Հարձակումների մեջ մեղադրող թիկնապահներն արդեն վերադարձել են Թուրքիա: Բախումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հանդես եկավ հայտարարությամբ. - «Անհանգստացած ենք թուրք թիկնապահների ու խաղաղ ցուցարարների միջև տեղի ունեցած բռնություններով։ Մենք մեր դիրքորոշումը կհասցնենք մինչև Անկարա։ Բռնությունը չի կարող համարժեք պատասխան լինել այլախոհությանը»։ Տեղի ունեցածի կապակցությամբ մտահոգություն էին հայտնել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, բազմաթիվ կոնգրեսականներ, իրավապաշտպաններ: Կարդացեք նաև՝Էրդողանի թիկնապահների բռնությունը դատապարտող բանաձևն ընդունվել է Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |