Հետազոտություն. Ավելորդ քաշով կանայք առավել հաճախ են զարգացման արատով երեխաներ ունենում15 հունիսի 2017 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեցող կանայք զարգացման արատներով երեխաներ ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Նման եզրակացության են եկել Շվեդիայի Կարոլինյան համալսարանի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է British Medical Journal ամսագրում: Հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են Շվեդիայում 2001-2014թթ. ծնունդների մասին գրառումները՝ հուսալի կապ տեսնելով կանանց ավելորդ քաշի և նորածինների մոտ բնածին արատների զարգացման ռիսկի միջև, այդ թվում սրտի զարգացման, սեռական օրգանների և վերջույթների ճիշտ կազմավորման պարագայում, գրում է Gazeta.ru-ն: Վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրված երեխաներից 43. 550-ը լուրջ բնածին շեղումներ են ունեցել, ընդ որում ավելորդ քաշով մայրերի դեպքում ռիսկը կազմել 3,5 տոկոս, ճարպակալությամբ տառապողների դեպքում՝ 3,8% և երկրորդ աստիճանի ճարպակալությամբ տառապող մայրերի դեպքում՝ ռիկսը կարող է հասնել մինչև 4,7%: Որպես պատճառ գիտնականները նշել են հորմոնալ ֆոնի փոփոխությունները, բորբոքային պրոցեսներն ու երեխայի ոչ լիարժեք սնուցումը ընկերքի միջոցով: Ըստ հոդվածի հեղինակի, ջանքեր պետք է գործադրվեն դրդելու համար վերարտադրողական տարիքի կանանց առողջ ապրելակերպ վարել և նորմալ քաշի գալ բեղմնավորումից առաջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի |