Գիտնականներ. Տապակած կարտոֆիլի օգտագործումն ավելացնում է վաղաժամ մահվան ռիսկը

Գիտնականներ. Տապակած կարտոֆիլի օգտագործումն ավելացնում է վաղաժամ մահվան ռիսկը

PanARMENIAN.Net - Տապակած կարտոֆիլի օգտագործումը 2 անգամ ավելացնում է վաղաժամ մահվան ռիսկը: Այդպիսի եզրակացության են եկել ամերիկացի առողջ սննդի ոլորտի փորձագետները:

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ չիպսեր կամ տապակած կարտոֆիլից պատրաստած այլ ուտեստներ շաբաթական 2 կամ ավելի անգամ օգտագործելու դեպքում, 2 անգամ աճում է վաղաժամ մահացությունը: Այդպիսի եզրակացություն է արվել 8 տարվա ընթացքում 45-79 տարեկան 4.440 մարդու դիտարկման արդյունքում, գրում է Medikforum-ը:

Այդ ընթացքում կյանքից հեռացել է 236 մարդ: Գիտնականները գնահատել օգտագործված կարտոֆիլի քանակը հատուկ հարցաշարերի միջոցով: Բացահայտվել է մահվան ռիսկը, որն ավելի բարձր էր այն մարդկանց մոտ, որոնք մշտապես տապակած կարտոֆիլ էին ուտում:

Նշվում է նաև, որ տապակած կարտոֆիլի օգտագործումն ամսական 2 անգամ կապված չէ վաղաժամ մահվան ռիսկի հետ:

Գիտնականները շեշտում են, որ դիտարկման ընթացքում չեն գնահատվել այլ անառողջ սովորությունները, ուստի տապակած կարտոֆիլի սիրահարները կարող էին վաղ մահանալ նաև ծխելուց կամ ալկոհոլի չարաշահումից: Իսկ դա նշանակում է, որ տապակած կարտոֆիլը չի կարող ռիսկի միակ գործոնը լինել վաղաժամ մահվան դեպքում: Սակայն հայտնի է, որ տապակած սնունդն ընդհանրապես այնքան էլ առողջարար չէ սիրտանոթային համակարգի համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---