Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացը գտնվում է վճռական փուլում 6 դեկտեմբերի 2007 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը գտնվում է շատ պատասխանատու եւ վճռական փուլում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա կարծիքով, վերջերս Մադրիդում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ամենաէական տարրը Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի տեղակալի մասնակցությունն էր, որն ինքնին խոսում է բանակցությունների վերջին փուլի կարեւորության մասին: «Անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել, որ այդ հանդիպումից քիչ ավելի վաղ Փարիզում եղան սկզբից Հայաստանի, այնուհետեւ նաեւ Ադրբեջանի նախագահը, եւ, ըստ տարածված լրատվության, Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումներում քննարկվել էր ղարաբաղյան կարգավորման հարցը: Ես հակված եմ մտածել, որ հարցը ոչ թե ուղղակի քննարկվել է, այլ հանդիպումների հիմնական հարցերն են եղել ներկայիս փուլն ու կարգավորման հեռանկարները: Ինչու, որովհետեւ բանակցություններին այժմյան մեթոդաբանությունը փոխարինեց փարիզյան սկզբունքներին, որոնց շուրջ կարծես թե համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Սակայն Հեյդար Ալիեւի մահը եւ Իլհամ Ալիեւի նախագահ ընտրվելը որոշ շտուկներ մտցրեցին այդ գործընթացում: Չեմ կարծում, թե այժմ միջնորդների առաջարկները էապես տարբերվում են նրանցից, որ մշակվել էին Ֆրանսիայի անմիջական մասնակցությամբ (ասելով Ֆրանսիա, հասկանում ենք ԵՄ): Եվ եթե հաշվի առնենք Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի ակտիվացումը եւ նրա վերջին շեշտադրումները, հավելենք սրան Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում տեղ գտած կոչերը եվրոպական հանրությանը, ապա, դիտարկելով այս բոլոր օղակները մեկ շղթայում, մենք կարող ենք եզրակացնել, որ ղարաբաղյան կարգավորումը ոտնակոխել է չափազանց պատասխանատու եւ վճռորոշ փուլ»,-նշել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Նա նաեւ համարում է, որ կախված նրանից, թե ինչպիսին կլինի կողմերի քաղաքական խիզախությունը, փոխզիջումների գնալու նրանց պատրաստակամությունը, այդ վճռորոշ փուլը կարող է վերածվել համաձայնության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: «Հնարավոր է, նույնիսկ համաձայնություն ձեռք բերվի, սակայն դա կհանգեցնի լարվածության աճի հակամարտության գոտում»,-ընդգծել է Աթանեսյանը, հաղորդում է Karabakh Open-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս |