Ղարաբաղի հակամարտության հասարակական կառույցները մնացել են բարիկադների տարբեր կողմերում

PanARMENIAN.Net - Հասարակական կարծիքը Հայաստանում եւ Ադրբեջանում դեռեւս հակադրվում է դիվանագիտական ջանքերին, բանակցությունների լիարժեքությունը կասկածի տակ է մնում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Արժէ ցավով փաստել, որ անցած 14 տարիներին բազմաթիվ հանդիպումներ են եղել բարձր մակարդակներում, սակայն կողմերի հասարակական կառույցները մնացել են բարիկադների տարբեր կողմերում: Մինչ դեռ, միջնորդները պետք է փորձեն մերձեցնել հասարակության տրամադրությունները: Որքանով մենք կարող ենք դատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկվող սկզբունքները իրոք հավասարակշռված են, փոխզիջումային հարցեր կան եւ կողմերը կարող են համաձայնության գալ դրանց շուրջ: Սակայն դրանց պետք է հետեւի շարունակական աշխատանք` դիվանագիտական, քարոզչական, այլ աշխատանք, որը ուղղված կլինի հասարակական կարծիքների հաշտեցմանը: Եթե դա հաջողվի, ապա հնարավոր կլինի խոսել համապարփակ համաձայնագրի եւ երկարաժամկետ խաղաղության հեռանկարի մասին»,- ընդգծել է Աթանեսյանը, հաղորդում է Karabakh Open-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---