ԶԼՄ-ներ. Թուրքիայում ՄԱԿ դատավորին դատապարտել են ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով

ԶԼՄ-ներ. Թուրքիայում ՄԱԿ դատավորին դատապարտել են ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել ՄԱԿ Միջազգային դատարանի դատավոր Այդին Սեդաֆ Աքային՝ մեղադրելով ահաբեկչության կազմակերպությանն անդամակցելու մեջ, չնայած նրա դիվանագիտական անձեռնմխելիությանը:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Միջազգային դատարանը մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքը խախտելու մեջ, քանի որ Աքայը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Աքայի ձերբակալությունը համարվում է ՄԱԿ դատավորի անձեռնմխելիության խախտման առաջին դեպքը, գրում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկեցին, որի հետևանքով ավելի քան 240 մարդ զոհվեց, ավելի քան 2000-ը վիրավորվեց: Թուրքիայի իշխանությունները խռովություն կազմակերպելու մեջ մեղադրեցին իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, և պահանջում են ԱՄՆ-ից արտահանձնել վերջինիս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---