Norway Chess. Արոնյանն Անանդի հետ ոչ ոքիից հետո մրցաշարի առաջատարն է

Norway Chess. Արոնյանն Անանդի հետ ոչ ոքիից հետո մրցաշարի առաջատարն է

PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստան հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 8-րդ տուրում աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ խաղից հետո շարունակում է գլխավորել Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը. խաղն ավարտվել է ոչ ոքի:

Արոնյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և 32-րդ քայլին համաձայնել է ոչ ոքի արդյունքին:

Մյուս պարտիաներում միավորը կիսել են Նակամուրա-Սո զույգը: Լագրավը և Կարլսենը հաղթանակ են տոնել:

Արոնյանն ունի 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով առավելության էր հասել Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---