Ստեփանակերտի օդանավակայանում օդային փառատոն կանցկացվի16 հունիսի 2017 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին՝ ժամը 17:00-19:00-ն, ԱՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն: Այս մասին ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ, հաղորդում է «Արցախպրեսը»: «Փառատոնի նպատակներն են նման միջոցաոռւմներով Արցախում զարգացնել իրադարձային տուրիզմը և թեթև ավիացիայի բնագավառի մասին տեղեկացվածության բարձրացումը»,- ասել է Գրիգորյանը և ավելացրել, որ փառատոնի ամենահետաքրքիր մասը ժամը 19:00-ին օդանավակայնում տեղի ունենալիք «Շուշվա բենդի» համերգն է, 20:00-ին՝ հայտնի Nemra ռոք խմբինը: Կաշխատեն նաև հայտնի DJ-ներ, ովքեր ամբողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտություն: Տոմսի արժեքը 1.000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |