AP. ԻՊ պարագլուխներից շատերը փախել են Ռաքքայից և Մոսուլից16 հունիսի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից շատերը փախել են սիրիական Ռաքքայից և իրաքյան Մոսուլից, որոնք գրոհում են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը, գրել է AP-ին ԱՄՆ-ում և Սիրիայում սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ գործակալության, գրոհայինները հիմնավորվել են առաջնագծից հեռու՝ սիրիական Դեր Զոր գավառի Էլ Մայադին քաղաքում, որը մոտ է Իրաքի սահմանին, հայտնում է Kommersant-ը: Ավելի վաղ միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը հայտարարել էր, որ Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» մոտ 1000 գրոհային է մնացել: Իրաքում ԻՊ հիմնական հենակետ համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |